News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի կառավարության աշխատակազմը 2012 թ. (մինչեւ մարտի 15-ը) Կոտայքի մարզի 67 բնակիչներից ստացել է առաջարկություններ, դիմումներ եւ բողոքներ: Այդ մասին NEWS.am-ը տեղեկանում է կառավարության պաշտոնական կայքէջից:

Կատայքի մարզի բնակիչները կառավարությանն ամենաշատը դիմել են դրամական օժանդակության խնդրանքով` թվով 17 դիմում: Ի դեպ` դրանցից միայն 4-ն է մերժվել: Կառավարությունը նմանատիպ դիմումների մեծ մասը հասցեագրել է Կոտայքի մարզպետարանին, որտեղ դրական լուծումներ են տրվել:

Բնակիչները բավական շատ են դժգոհել նաեւ բնակարանային խնդիրներից, աշխատանքից ու աշխատավարձի չվճարումից, հողատարածքների սեփականաշնորհումից:

Տպել
Ամենաշատ