News
Լրահոս
News
Երեքշաբթի
Նոյեմբեր 19
USD
476.98
EUR
527.92
RUB
7.49
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Ոստիկանությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է.

«Ընտրողների ցուցակում Ձեր եւ այլ անձանց տվյալները ստուգելու համար կարող եք այցելել www.elections.am եւ www.police.am համացանցային կայքեր, ինչպես նաեւ տեղամասային կենտրոններ:

Ընտրողների ցուցակներում անճշտություններ հայտնաբերելիս, դրանք վերացնելու համար,  մինչեւ մայիսի 1-ը կարող եք դիմում ներկայացնել Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչություն կամ Ձեր հաշվառման վայրի անձնագրային ծառայություն: Անձնագրային ծառայությունը դիմումը ստանալուց հետո` 5 օրվա ընթացքում, սակայն քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 4 օր առաջ, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված բավարար հիմքերի առկայության դեպքում ընտրողների ցուցակում կատարելու է անհրաժեշտ փոփոխություններ կամ ուղղումներ` այդ մասին գրավոր տեղեկացնելով Ձեզ:

Հարցեր առաջանալու դեպքում զանգահարել 010-53-88-63 հեռախոսահամարով»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ