News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Թուրքիայի Գյուլհանա ռազմաբժշկական ակադեմիայում ուսուցման ուղարկված ադրբեջանցի ուսանողների ճակատագիրը հարցականի տակ է: Պատճառն այն է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության եւ Թուրքիայի հանրապետության միջեւ ռազմական կրթության ոլորտում կնքված պայմանագրի պայմանները խախտվել են Ադրբեջանի կողմից: Այդ մասին գրում է ադրբեջանական Milaz.info կայքը` վկայակոչելով թուրքական ռազմական աղբյուրների հաղորդած տեղեկությունները:

Տեղեկության համաձայն, երկու երկրների միջեւ ստորագրված պայմանագրով, Ադրբեջանի ՊՆ-ն 2012-2013 թվականների ընթացքում ուսումնառության նպատակով Գյուլհանայի ռազմաբժշկական ակադեմիա պետք ուղարկի 50 ուսանողի: Նրանց կրթական ծախսերը պետք է հոգա ադրբեջանական կողմը:

«Ըստ պայմանավորվածության, ադրբեջանական կողմը 26 ուսանող է ուղարկել Թուրքիա, սակայն արդեն երեք ամիս է պաշտոնական Բաքուն նրանց համար որեւէ ֆինանսավորում չի հատկացրել: Ներկայումս Թուրքիայում գտնվող ադրբեջանցի ուսանողները հայտնվել են ծանր դրության մեջ: Նրանք չունեն ապրուստի նորմալ միջոցներ»,-գրում է աղբյուրը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ