News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Եվրոպացի եւ ամերիկացի կենսաբանները հայտնաբերել են սպիտակուց, որը քաղցկեղային բջիջներն անխոցելի է դարձնում օրգանիզմի իմունիտետի համար, ինչպես նաեւ բացահայտել են դրանց արգելափակման միջոցը, ինչը թույլ է տալիս ոչնչացնել քաղցկեղային ուռուցքը: Ճիշտ է, գիտափորձն առայժմ իրականացվել է միայն մկների վրա, սակայն արդյունքները հուսադրող են:

Քաղցկեղի բուժման հիմնական դժվարությունը նրանում է, որ ուռուցքի բջիջներին հատուկ է խուսափել դրանք իմունային համակարգի կողմից ճանաչվելուց, ինչպես նաեւ «թաքնվելը» առողջ բջիջի հետեւում:

ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի գիտնականները սինթեզի միջոցով ստեղծել են մոլեկուլներով հակամարմին, որը միացել է քաղցկեղային  բջիջների մակերեւույթին գտնվող  CD47 սպիտակուցի մոլեկուլներին եւ սպիտակուցները «գաղտնագրել»  իմունային բջիջների մակերեւույթին գտնվող ռեցեպտորների համար, հաղորդում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»:

Այնուհետեւ հետազոտողները մի շարք գիտափորձերում փորձարկել են այդ  հակամարմինը: Մկների օրգանիզմներում քաղցկեղային ուռուցքներ առաջացնելուց հետո, նրանք ներարկել են այդ հակամարմինը: Դիտարկումները ցույց են տվել, որ ուռուցքներն սկսել են փոքրանալ, իսկ որոշները նույնիսկ անհետացել են ամբողջությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ