News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Շատ իրատեսական է, որ ՀՀԿ-ն մայիսի 6-ին ընտրական մարաթոնը միայն համամասնական ընտրակարգով ստանա 37-40 տոկոս ձայն: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նա հետ զրույցին առաջարկում ենք ծանոթանալ ստորեւ.

Պարոն Շարմազանով, խորհրդարանական ընտրություններին ընդառաջ` բոլորը խոսում են իրենց հաղթանակի շանսերի մասին: Ինչպե՞ս եք գնահատում ՀՀԿ-ի շանսերը:

ՀՀԿ-ի հաղթանակի մասին խոսում են եւ պրոֆեսիոնալները, եւ սոցիոլոգները, եւ քաղաքական ընդդիմախոսները, եւ մենք` ՀՀԿ-ականներս: Բայց ես կնախընտրեի զգացմունքային դաշտից մի կողմ գնալ եւ շատ հստակ փաստերով խոսել: Նախ` ինչպես ամբողջ աշխարհում այնպես էլ Հայաստանում, ընտրության նախաշեմին մենք շատ կարեւորում ենք սոցիոլոգիական հարցումները:

Տեսեք, եթե ՀՀԿ-ի տվյալները համեմատում ենք 2007թ-ի մարտի սոցիոլոգիական ներքին հարցումների հետ, հստակ երեւում է, որ 2007թ-ին նշաձողը շատ ավելի ցածր էր, քան 2012-ի մարտի տվյալները: Այլ կերպ ասած, այդ ընտրարշավից առաջ ՀՀԿ-ն ավելի նախընտրելի դիրքերում է: Որպեսզի  պատկերն ավելի հստակ լինի, ասեմ, որ ՀՀԿ-ն այն ժամանակ` 2007թ-ի մարտին իր հիմնական մրցակցին զիջում էր 11 տոկոսով, սակայն ճիշտ քարոզարշավի արդյունքում շուրջ 17-18 տոկոսով առաջ անցավ նրանից:

Իսկ որքա՞ն ձայն եք ակնկալում ստանալ ընտրություններում:

Հայաստանի եվրոպական բարեկամներ հասարակական կազմակերպության, ինչպես նաեւ մեր ներքին հարցումները ցույց են տալիս, որ ընտրության օրը մեր հասարակությունն ավելի շատ կարեւորում է ազգային խնդիրները: Այսինքն` անվտանգության խնդիրները, պետության հեղինակության բարձրացման խնդիրները, տարածաշրջանում երկրի դերը, Ղարաբաղի, ցեղասպանության  հարցերի լուծումը հարցվածների  մեծամասնությունը` շուրջ 54 տոկոսը, կապում է ՀՀԿ-ի հետ: Հենց դա է նաեւ պատճառը, որ հասարակությունը գիտակցում է, որ ճիշտ է բարեգործությունը լավ բան է, բայց ինքն ընտրության ժամանակ ոչ թե բարեգործությանն է ձայն տալիս, այլ այն ուժին, որը կարող է լուծել Ղարաբաղի խնդիրը, արտաքին խնդիրները:

Այլ կերպ ասած, հանրության մեծամասնությունը, ըստ սոցիոլոգիական հարցումների, ձայն է տալու, ոչ թե ակնոց բաժանող, այլ ազգային հիմնախնդիրներ լուծող ուժին, որը հենց ՀՀԿ-ն է: Հաշվի առնելով այս ամենը,  գալիս եմ այն եզրակացության, որ ճիշտ աշխատելու, ճիշտ քարոզարշավ անցկացնելու դեպքում, շատ իրատեսական է, որ ՀՀԿ-ն մայիսի 6-ին ընտրական մարաթոնը միայն համամասնական ընտրակարգով ավարտի` 37-40 տոկոսանոց հաղթանակով: Այսինքն` ՀՀԿ-ն մայիսի 6-ին առաջինը կհատի քաղաքական ընտրական մարաթոնը:

Իսկ ակնոց բաժանող ուժ ասելով ո՞ւմ նկատի ունեք:

Դե առհասարակ ասում եմ, որ ըստ այդ հարցումների հստակ երեւում է, որ մարդիկ ընտրության ժամանակ ձայն են տալիս, ոչ թե այն ուժին, որ բարեգործություն է անում, այլ  կարեւորելով բարեգործությունը, կարեւորությունը տալիս են ազգային խնդիրները լուծողին:

Եթե այդ տեսանկյունից նայենք, ընդդիմությունն էլ է ասում, որ իրենք գալիս են նաեւ ազգային խնդիրները լուծելու համար:

Մենք չենք ասում է, այլ հարցված ժողովուրդի 54 տոկոսն է ասում, որ ՀՀԿ-ն է լուծելու այդ հարցը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ