Կոմիտասի այգու հարեւանությամբ, Արշակունյաց 28/1 հասցեում քանդել են մի կիսակառույց տուն, որտեղ ապրում էր նորաստեղծ ընտանիք:
Այս մասին NEWS.am-ին հայտնել է իր ընթերցողներից մեկը, ով նաեւ տեսանյութ է տրամադրել տեղի ունեցածի վերաբերյալ:
Նկարհանման արդյունքում պարզվել է, որ շինությունն անօրինական հիմունքներով է կառուցվել: Գայանե Ասատրյանի հավաստմամբ, իրենք փորձել են օրինականացնել տարածքը, սակայն իրենց արգելել են քաղաքապետարան մտնել:
Այս տնակում ապրում էին Անիկ Նաջարյանը, Գեւորգ Սալմանյանը եւ փոքրիկ Կարեն Սալմանյանը:
Նշենք, որ դեպքի վայրում եղել են նաեւ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցները:
Տեսանյութը ներկայացնում ենք առանց մեկնաբանության: