News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Թիվ 36 ընտրատարածքում առաջադրված թեկնածուների թիվը մեկով պակասել է: Անկուսակցական Սուրիկ Գրիգորյանը դիմել է ընտրատարածքային ընտրական հանձնաժողով՝ խնդրելով իրեն չգրանցել որպես պատգամավորի թեկնածու:

Առաջադրված թեկնածուին հետ կվերադարձվի 1 միլիոն դրամ ընտրական գրավը:

Հիշեցնենք, որ այս ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրման փաստաթղթեր են ներկայացրել Մխիթար Վարագյանը (ՀՀԿ), Մուշեղ Պետոյանը (ԲՀԿ), Պետրոս Մակեյանը (ՀԱԿ) եւ Հունան Պետրոսյանը (ՕԵԿ):

Առայժմ անհայտ է, թե ինչու անկուսակցական թեկնածուն չի ցանկացել ընտրապայքարի մեջ մտնել կուսակցականների հետ, հաղորդում է Lragir.am-ը:

Տպել
Ամենաշատ