News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Տայբեյի բնակչուհի Քլեր Լին իր 31-ամյակի օրն ինքնասպան է եղել` իրական ժամանակի ռեժիմով Facebook-ում տեղադրելով լուսանկարներ իր բնակարանից եւ մանրամասն նկարագրելով իր վիճակը: Կինն ինքն իրեն թունավորել է`տանը  թունավոր նյութ այրելով:

Լին որոշել է ինքասպանություն գործել այն պատճառով, որ նրա սիրեցյալը չի եկել շնորհավարելու իր ծննդյան տարեդարձը: Հարազատների կողմից հրապարակված նրա գրառումներից պարզ է դառնում, որ որոշ «ընկերներ» փորձել են նրան ետ պահել այդ քայլից, բայց նա չի համաձայնել: « Շատ ուշ է: Իմ սենյակը լի է ծխով: Ես հենց նոր տեղադրեցի մի նոր լուսանկար: Նույնիսկ մեռնելով` ես ցանկանում եմ լինել Facebook-ում: Հավանաբար, Facebook-ը թույն է», - գրել է նա:

Կնոջ մարմինը հարազատները հայտնաբերել են միայն ինքնասպանության հաջորդ օրը, գրում է «ՌԻԱ Նովոստին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ