News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Մարտի 27 -ին Կոտ դ` Իվուարում  ճանապարհատրանսպորտային խոշոր պատահարի զոհ է դարձել առնվազն 36 մարդ:

Ինչպես հաղորդում է Agence Franse-Presse-ը, միջադեպը տեղի է ունեցել  երկրի կենտրոնական մասում` Բուակե քաղաքի մոտ:  Բուակեից Բուրկինա Ֆասո ուղեւորվող ավտոբուսի անվադողը վնասվել է, վարորդը կորցրել է կառավարումը, եւ այն ճակատ ճակատի բախվել է մյուս ավտոբուսին:

Նշվում է, որ տասնյակ մարդիկ վիրավորվել են, նրանցից մի քանիսը ծանր վիճակում են: Զոհերի թիվը կարող է ավելանալ: Տուժածների մեծ մասը Բուրկինա Ֆասոյի բնակիչներ են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ