News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Արեւմուտքում թերահավատորեն են վերաբերվել ՄԱԿ-ի   եւ ԱՊԼ-ի հատուկ ներկայացուցիչ Քոֆի Անանի առաջարկած կարգավորման ծրագիրը Դամասկոսի կողմից ընդունվելու մասին հայտարարությանը: ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ Սիրիայի ղեկավար Բաշար Ասադին պետք է դատել ոչ թե խոսքերով, այլ` գործերով: 

«Հաշվի առնելով ավելի շատ խոստանալու եւ չափազանց քիչ կատարելու Ասադի միտումը`  նրա ներկայիս հայտարարությունները պետք է ապացուցվեն անմիջական գործողություններով», - ասել է Քլինթոնը եւ ավելացրել, որ եթե Ասադն իսկապես պատրաստ է փակել Սիրիայի պատմության այդ մռայլ էջը, նա կարող է կառավարական ուժերին հրամայել անմիջապես դադարեցնել քաղաքների հրաձգությունը եւ  դուրս բերել զորքերը խիտ բնակեցված շրջաններից:

Ավելին, ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը հայտարարել է, որ Ասադը պետք է նախապատրաստվի իշխանության ժողովրդավարական փոխանցմանը: Իսկ սիրիական ընդդիմության ներկայացուցիչներն, ըստ նրա, պետք է հանդես գան միասնական դիրքորոշմամբ եւ առաջադրեն նոր Սիրիայի իրենց տեսակետը, որը նրանք կցանկանան կառուցել, հաղորդում է  BBC-ի ռուսական ծառայությունը:

Միաժամանակ, սիրիական ընդդիմադիր խմբերի ներկայացուցիչները Ստամբուլի հանդիպման ընթացքում Ասադի կառավարությանը կոչ են արել  տանկերը դուրս բերել քաղաքներից եւ ՄԱԿ-ի բանաձեւի ընդունման մասին հայտարարությունների լրջություն ցուցաբերել: Ընդ որում, Ասադի հակառակորդները պատրաստ չեն  ընդունել ոչ մի նախագիծ, որը գործող  իշխանության պահպանման հնարավորություն է ընձեռում:

Ստամբուլյան հանդիպմանը մասնակցած խմբերի մեծամասնությունը  համաձայն է եղել Սիրիական ազգային ընդդիմադիր խորհուրդը ճանաչել որպես սիրիական ժողովրդի պաշտոնական ներկայացուցիչ:

Սակայն Ստամբուլի հանդիպումը ցույց տվեց նաեւ սիրիական ընդդիմության ներքին հակասությունները. տարբեր խմբերի ներկայացուցիչներն անընդհատ  վիճում էին միմյանց հետ եւ հերթով լքում էին նիստերի դահլիճը` ի նշան բողոքի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ