News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ամերիկյան լրատվամիջոցներին հասու են դարձել 10 կիլոտոննա հզորությամբ  միջուկային ռումբի պայթյունի հետեւանքների մասին գաղտնի զեկույցի բացահայտումները:

Զեկույցի համաձայն` պայթյունը 45 հազար մարդու կյանք կխլի, վիրավորների թիվը կարող է գերազանցել 320 հազարը:

Փորձագետները  դիտարկել են սցենարը, որում պայթյունը տեղի է ունենում  Սպիտակ տան մոտ: Այդ դեպքում զանգվածային ավերածությունները տեղի կունենան հիպոկենտրոնից  մոտավորապես  մեկ կմ տրամագծով: Եթե Սպիտակ տունն  իրադարձությունների նման զարգացման դեպքում կոչնչանա, ապա ԱՄՆ-ի Կոնգրեսի, Գերագույն դատարանի, Պենտագոնի շենքերը աննշան ավերումների կենթարկվեն` կոտրված ապակիների եւ այլ մանր վնասվածքների տեսքով, հայտնում է «Էխո Մոսկվի» ռադիոն:

Նման պայթյունի դեպքում միջուկային «սնկի» բարձրությունը  կկազմի 8 կմ, այն տեսանելի կլինի մի քանի րոպեի ընթացքում` հարյուրավոր կմ հեռավորության վրա: Ըստ գնահատման`   պայթյունից երկու ժամ անց  ռադիոակտիվ տեղումները կդադարեն:

Հիպոկենտրոնից ոչ շատ  հեռու  ճառագայթման հզորությունը կկազմի  300-800 ռենտգեն, որը կհանգեցնի այնտեղ գտնվող համարյա բոլոր մարդկանց մահվանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ