News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Նյու Յորք - Լաս Վեգաս չվերթի ինքնաթիռը  արտակարգ վայրէջք է կատարել Թեքսասում` օդանավի հրամանատարի հոգեկան խանգարման պատճառով:

Սկզբնապես հաղորդվել էր, որ ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել, քանի որ 135 ուղեւորներով  JetBlue օդանավի անձնակազմի հրամանատարն իրեն վատ է զգացել:  Սակայն ավելի ուշ հայտնի են դարձել տվյալ դեպքի դրամատիկական մանրամասները, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը` հղում անելով Sky News հեռուստաալիքին:

Չվերթի ուղեւորները պատմել են, որ թռիչքից  մոտավորապես երեքուկես ժամ անց հրամանատարը  դուրս է եկել խցիկից եւ իրեն տարօրինակ է պահել` փորձելով խոսել սրահի մարդկանց հետ: Հետո նա փորձելէ վերադառնալ  խցիկ, սակայն դուռը ներսից փակ է եղել. ամենայն հավանակամնությամբ կապիտանի պահվածքը մինչ այդ տարօրինակ է եղել, եւ օդաչուները որոշել են  փակվել նրանից:

Դրանից հետո հրամանատարը ծայրաստիճան հուզված վիճակում է հայտնվել. հասկանալով, որ դուռը չեն բացի, նա սկսել է վազել սրահով եւ գոռալ. «Իրաք: «Ալ Կաիդա»: Ահաբեկչություն: Մենք վայր ենք ընկնում: Աղոթեք»:

Ինքնաթիռի ուղեւորներից մեկը հասցրել է  այդ նոպան տեսագրել իր բջջային  հեռախոսի տեսախցիկով եւ տեսագրությունը տեղադրել է  YouTube կայքում: Նրանում լսվում է, թե ինչպես գիտակցությունը մթագնած կապիտանը  բարձր բղավում է «ռումբ» բառը:

Բարձրաձայն կապով ուղեկցորդուհիներից մեկն ուղեւորներին խնդրել է  հանգստացմել աղմկարար  հրամանատարին: Չորս տղամարդ, որոնց շարքում եղել է նյույորքյան պաշտոնաթող ոստիկան, բռնել են խելագարին:

Երջանիկ պատահականությամբ, ուղեւորներից մեկը եղել է քաղաքացիական ավիացիայի հրամանատար: Նրա շնորհիվ ինքնաթիռը կարողացել է  վայրէջք կատարել  թեքսասյան Ամարիլյո օդանավակայանում: Պատահարի մեղավորը տեղափոխվել է շտապօգնության մեքենայով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ