News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Թերթը գրում է, որ «Օրինաց երկիր» կուսակցության համամասնական ընտրացուցակը բավական զավեշտալի տեսք ունի.այն գլխավորում է Արթուր Բաղդասարյանը, եզրափակում Արթուր Մարգարյանը: «Արթուր Բաղդասարյանին գիտեն բոլորը, իսկ ահա Արթուր Մարգարյանը ՀՀ ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի վարորդն է եւ ՕԵԿ անդամ: Ստացվում է, որ 160 հազար անդամ ունեցող այդ կուսակցությունում իրականում կադրերի պակաս կա, ինչը լրացնում են վարորդների հաշվին: Նկատենք նաեւ, որ բացի վարորդներից, «Օրինաց Երկիր» կուսակցության ընտրացուցակում ընդգրկված են նաեւ այդ կուսակցության գործավարները, հրահանգիչները. մի խոսքով` ում տեսել, ցուցակ են տարել»,- գրում է «Ժողովուրդ»-ը:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ