News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Մարտի 24-ին ԵԿՄ նախագահ, ՀՀԿ ցուցակի պատվավոր 15-րդ տեղը զբաղեցնող Մանվել Գրիգորյանն Արմավիրի Երասխահուն գյուղում մասնակցել է 1992թ. Մարտակերտում անհետ կորած ազատամարտիկ Մարտիկ Գեւորգյանի 60-ամյակի միջոցառմանը, որին ներկա է գտնվել նաեւ այս ընտրատարածքից պատգամավոր առաջադրված էդուարդ Անտոնյանը, ում աջակցում է գեներալը: «Մարտիկ Գեւորգյանի ազգականները մեզ տեղեկացրին, որ ազատամարտիկի 60-ամյակը եղել է անցյալ տարի` նա ծնվել է 1951թ. մարտի 24-ին, եւ քաղաքական կամ նախընտրական նկատառումներից ելնելով նրա ծննդյան տարեթիվը տեղափոխելը, մեղմ ասած, անարգանք է նրա հիշատակի նկատմամբ: Անցյալ տարի, երբ Մարտիկ Գեւորգյանի 60-ամյակն էր, դրա մասին հիշել են միայն մտերիմները, իսկ պատգամավորության թեկնածուները երեւի չեն էլ իմացել, որ նման ազատամարտիկ կա»,- գրում է «Հրապարակ»-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ