News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի նախագահ  Բարաք Օբաման շարունակում է հակառակորդների սուր հարձակումներին ենթարկվել այն բանից հետո, երբ միացած բարձրախոսի պատճառով Սեուլում Մեդվեդեւի հետ հանդիպման բանակցությունների որոշ մանրամասներ հայտնի են դարձել լրատվամիջոցներին:

Այսպես, հանրապետական Միթ Ռոմնին, շարունակելով նախօրեին սկսած թեման,Վաշինգթոնյան շաբաթաթերթում տպագրված հոդվածում կարծիք է հայտնել, որ Բարաք Օբաման ապշեցուցիչ թուլություն է ցուցաբերում Ռուսաստանի հետ հարաբերություններում, հաղորդում է «Նորությունների ռուսական ծառայությունը»:

Սա դարձավ CNN հեռուստաընկերության եթերից հնչած նրա հայտարարության շարունակությունը,  երբ նա Ռուսաստանին ԱՄՆ-ի թիվ մեկ աշխարհաքաղաքական թշնամի էր անվանել:

Ամերիկյան քաղաքագետների կարծիքով` հանրապետականն այդկերպ փորձում է լրացուցիչ միավորներ հավաքել նախագահական քարոզարշավի ընթացքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ