News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մալիում, որտեղ զինվորականները զավթել են իշխանությունը,  անցումային շրջանի ընթացքում ընդունվել է ժամանակավոր սահմանադրություն: Այն հաստատել է ժողովրդավարության վերականգնման եւ պետության վերածնման  Ազգային հանձնաժողովը, որը ձեւավորվել է զինվորական ապստամբների կողմից:

Փաստաթուղթը պարունակում է մոտավորապես 70 հոդված:  Ժամանակավոր սահմանադրության առաջաբանում ասվում է, որ Մալին անկախ, ժողովրդավարական, հասարակական, սոցիալական, միասնական եւ անտրոհելի հարապետություն է: Ընդ որում, զինվորականները վստահեցրել են, որ  չեն մասնակցի կայանալիք նախագահական եւ խորհրդարանական ընտրություններին:  Անցումային շրջանի ավարտի ժամկետները չեն նշվում,  հայտնում է «Ռոսիսկայա գազետան»:

Մարտի 27-ի երեկոյան զինվորականները հայտնել են պարետային ժամի վերացման եւ երկրի ցամաքային ուղիների բացման մասին: 
Այդ նույն օրը Արեւմտյան Աֆրիկայի երկրների տնտեսական համագործակցության(ԱԱԵՏՀ)  արտակարգ գագաթաժողովում որոշում էր ընդունվել առաջիկա 48 ժամվա ընթացքում  Մալի ուղարկել Արեւմտյան Աֆրիկայի վեց պետությունների ղեկավարների մի խումբ, որպեսզի  համոզի զինվորականներին ինչքան հնարավոր է շուտ  վերականգնել սահմանադրական կարգուկանոնը երկրում: ԱԱԵՏՀ-ի գագաթաժողովը նաեւ որոշում է ընդունել դադարեցնել Մալիի անդամակցությունը  տարածաշրջանային այդ կազմակերպությանը: 

Հիշեցնենք, որ մարտի 22-ի գիշերը Մալիի բանակի զինվորներն ապստամբություն էին բարձրացրել, զավթել էին նախագահական պալատը մայրաքաղաքում` ձերբակալելով երկրի մի քանի ղեկավարների: Ապստամբության պատճառ էր դարձել  իշխող վարչակարգի`  տուարեգների գործողություններին հակահարված տալու անկարողությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ