News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Թերթը գրում է, որ Երեւանի թիվ 19 պոլիկլինիկայում աննախադեպ դեպք է տեղի ունեցել, մարտի 23-ին բժշկի մոտ մտնելու իր հերթին սպասող հիվանդը մահացել է հենց բժշկի աշխատասենյակի մոտ դրված աթոռին նստած: «Ըստ տարածված տեղեկությունների` նրան ժամանակին բուժօգնություն չի ցուցաբերվել, ինչն էլ գուցե մահվան պատճառ է դարձել:

Պոլիկլինիկայում կտրականապես հերքում են, թե հիվանդը մահացել է երկար սպասելու եւ ժամանակին բուժօգնություն չստանալու պատճառով: Հայտարարում են, որ նա ծանր հիվանդություն է ունեցել, մահը վրա է հասել կայծակնային արագությամբ, եւ դա կարող էր տեղի ունենալ ցանկացած պահի: Ինչպես երեկ  թերթին տեղեկացրել են թիվ 19 պոլիկլինիկայում, մահացողը 73-ամյա Հերբերտ Մանուկյանն է, որն այցելել էր սրտաբանին` զննության ենթարկվելու եւ համապատասխան բուժում ու դեղորայք ստանալու նպատակով: Պոլիկլինիկայի տնօրենի բուժգծով տեղակալ Սուսաննա Նալչադյանը, մանրամասներ ներկայացնելով կատարվածի մասին, ասաց.  «Նա նստած է եղել միջանցքում` սրտաբանի կաբինետի դիմացը, որտեղ կան նստելու հարմարանքներ եւ, սրտաբանի ասելով եմ ներկայացնում, հիվանդները եկել են, ասել են` միջանցքում հիվանդ է վատացել: Սրտաբանը անմիջապես մոտեցել է հիվանդին: Միանգամից արձանագրվել է կլինիկական մահ: Անմիջապես սրտաբանի կողմից շտապ օգնություն է հրավիրվել, եւ կատարվել են անհետաձգելի վերակենդանացման միջոցառումներ: 4-5 րոպեի ընթացքում ժամանել է շտապօգնության անձնակազմը, որը կատարել է դեֆիբրիլացիա, բայց արդեն հիվանդի մոտ եղել է կլինիկական մահ»,- գրում է «Հայկական ժամանակ»-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ