News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հանրապետական կուսակցությունից նախագահական մրցապայքարի մասնակից մեկը` Նյութ Գինգրիչը որոշել է համալրել նախընտրական աղքատիկ գանձարանը`վաճառելով իր հետ լուսանկարվելու հնարավորությունը: Այժմ ամեն ցանկացող կարող է անմահանալ հանրապետականի հետ` վճարելով 50 դոլար:

Նոր մարտավարությունն արդեն փորձարկել են Դելավեր նահանգում եւ եզրակացության հանգել, որ այն բավական հաջող է:

թիմի անդամներից մեկը հստակեցրել է, որ որոշ թեկնածուներ միջոցներ են հավաքագրում բացառապես Ուոլ Սթրիթում եւ ամեն լուսանկարի համար  2,5 հազար դոլար են պահանջում: Նրանք նաեւ կողմնակիցներին կոչ են անում խորհրդանշական նվիրատվություններ կատարել երկրով Գինգրիչի շրջագայությունների ընթացքում: Նրա խոսքով` նվիրատվություններ ստանալու այլ միջոց էլ կա. Օրինակ`թեկնածուի խորհրդանիշներով վերնաշապիկ, գլխարկ, բաժակ, անգամ շան համար բաճկոնակ գնելը, հաղորդում է  NEWSru.com-ը:

Համաձայն ֆինանսական վերջին զեկույցի` Գինգրիչի շտաբը ներկայումս 1,6 մլն դոլարի պարտք ունի: Վերջին ժամանակներս Գինգրիչը, որը որոշ ժամանակով հանրապետականների մրցապայքարի ֆավորիտներից էր, սկսել է արագորեն զիջել դիրքերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ