News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Մինչ հայտնի թավջութակահար Մստիսլավ Ռոստրոպովիչի կինն ու դուստրը մասնակցում  էին երաժշտի 85-ամյակին նվիրված համերգին, գողերը թալանում էին Մոսկվայի նրանց բնակարանը: Միջոցառումից տուն վերադառնալով գրեթե առավոտյան`երաժշտի դուստրը` Օլգան, հայտնաբերել է, որ դուռը բաց է, իսկ բնակարանի իրերը` այս ու այն կողմ շպրտված:

Գողերը սողոսկել են բնակարան 18.30- 04.30 ընկած ժամանակահատվածում: Դատելով ամեն ինչից` գողերը լավ տեղեկացված են եղել, որ այդ ընթացքում տանը ոչ ոք չի լինելու. Օլգան` Մստիսլավ Ռոստրոպովիչի անվան հիմնադրամի նախագահը, մոր` Գալինա Վիշնեւսկայայի հետ գտնվել է հանրահռչակ երաժշտի 85-ամյակին նվիրված միջազգային երրորդ փառատոնին:

Մոսկվայի ոստիկանության մամուլի ծառայությունում Life News-ին հայտնել են, որ հանցագործները բնակարանից գողացել են  1 միլիոն ռուբլի, 36 հազար եվրո, մարգարտե վզնոց եւ iPad պլանշետ: Հասցված վնասի ընդհանուր արժեքը կազմում է ավելի քան 2 միլիոն ռուբլի  (~70 հազար դոլար):
 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ