News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Գերմանիայի Բադեն Վյուրտեմբերգ երկրամասի հայկական համայնքը «Արցախի Եվրոպական Կենտրոն», «Մարալ», ինչպես նաեւ Հայ-գերմանական մշակութային կազմակերպությունների աջակցությամբ Շտուտգարտ քաղաքի կենտրոնական եկեղեցիներից մեկում, մարտի 23-ին կազմակերպել է Սումգայիթում եւ ադրբեջանական այլ քաղաքներում տեղի ունեցած հայ ազգաբնակչության ջարդերի զոհերի հիշատակին նվիրված միջոցառում:

«Արցախի Եվրոպական Կենտրոնից» NEWS.am-ին հայտնում են, որ սգո երեկոյին բացման խոսքով հանդես է եկել Բադեն Վյուրտեմբերգի հայկական համայնքի հոգեւոր հովիվ Տեր Տիրատուր քահանան՝ այնուհետեւ իրականացնելով զոհերի հոգեհանգստի պատարագ:

Ադրբեջանում տեղի ունեցած հայ ազգաբնակչության ջարդերի եւ ադրբեջանական իշխանությունների այլ վայրագությունների, ինչպես նաեւ միջազգային հանրության կողմից մարդկության դեմ ուղղված ադրբեջանական կառավարության կատարած հանցագործությունները պատշաճ չդատապարտելու հետեւանքով ստեղծված իրավիճակի մասին ելույթով հանդես է եկել Գերմանիայում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Հարություն Գրիգորյանը:

Շքեղ համերգով երեկոն շարունակել է Հայաստանի Չայկովսկիի անվան երաժշտական դպրոցի եւ Մադրիդի Թագավորական կոնսերվատորիայի շրջանավարտ, Մանհեթենի երաժշտական դպրոցի մագիստրոս դաշնակահար Սոֆիա Մելիքյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ