News
Լրահոս
News
Ուրբաթ
Հուլիս 10
USD
486.6
EUR
551.22
RUB
6.87
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն, այսօր` մարտի 28-ին, ժամանել է Իրան` այդ երկրի ղեկավարության հետ բանակցելու, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

Էրդողանը կհանդիպի Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի եւ խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանիի հետ:

Սպասվում է, որ ուշադրության կենտրոնում կլինի Սիրիայում ստեղծված իրավիճակը, որտեղ արյունալի բախումները շարունակվում են: Թուրք վարչապետի խոսքով, Սիրիայից Թուրքիա են ժամանել արդեն 17 հազար փախստականներ:

Թուրքիան խստորեն դատապարտում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ռեժիմը` քաղաքական հակառակորդների նկատմամբ բռնություններ կիրառելու համար: Իրանը, հակառակը, սիրիական իշխանությունների հին դաշնակիցն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել