News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Պերուում ոստիկանների եւ ցուցարարների բախման արդյունքում սպանվել է 1 մարդ, 17-ը մարմնական վնասվածքներ են ստացել: Միջադեպը տեղի է ունեցել երկրի հյուսիսում` Սեչուրա քաղաքում:

Տեղական ձկնորսները փակել են կամուրջը` բողոքելով նոր գազատարի շինարարության դեմ: Ձկնորսները կարծում են, որ շինությունը կխախտի բնական հավասարակշռությունը եւ կզրկի ձուկ բռնելու հնարավորությունից, նշանակում է ` ապրելու միջոցներից:

Պերուի ոստիկանության ղեկավար, գեներալ Ռաուլ Սալազարը պնդում է, թե ոստիկանները փորձել են պաշտպանվել ցուցարարներից արցունքաբեր գազի միջոցով, բայց ստիպված են եղել հրազեն կիրառել: Արդյունքում 24-ամյա մի երիտասարդ մահացել է:

Ոստիկանապետը նշել է, թե մոտ 600 ցուցարարներ ներխուժել են ոստիկանական բաժանմունք եւ խանգարել իրավապահների աշխատանքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ