News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Թուրքիայի Անթալիա քաղաքում մարտի 27-ի կեսօրին սկսած ուժեղ քամին օդ է բարձրացրել շինարարական ավանում վրանի մեջ գտնվող 29-ամյա Շահին Էրդուղդուին եւ քշել մոտ 30 մետր:

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ` սկսված ուժեղ քամուց անակնկալի եկած Շահինը բռնվել է վրանի հենասյունից, սակայն քամին  վրանը օդապարիկի պես վեր է բարձրացրել: Քամին վրանի հետ միասին Շահինին քշել է մոտ 30 մետր, այնուհետ Շահինը դիպել է մի շենքի պատի եւ 15 մետր բարձրությունից վրանի հենսյունը բռնած վայր ընկել` վնասելով գլուխը:

Շահինի գործընկերները նշել են, որ նա Վանի երկրաշարժից հետո ընտանիքով հեռացել էր Վանից եւ շինարարության մեջ աշխատելու համար եկել էր Անթալիա:

Բժիշկները նշել են, որ հիվանդանոց տեղափոխված Շահինի վիճակը ծանր է: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ