News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ռուսաստանցի հայտնի «բրգագործ» Սերգեյ Մավրոդին հիմնովին թաքնվել է, նրան չեն կարողանում գտնել ոչ փաստաբաններն, ոչ դատական կատարածուները:

Այն պատճառով, որ Մավրոդին այսօր չի ներկայացել դատարան, նիստը հետաձգել են մինչեւ ապրիլի 3-ը: Նրա փաստաբանը նախօրեին հայտարարել է, թե իր պաշտպանյալը գտնվում է հիվանդանոցում, սակայն կներկայանա դատարան, «եթե առողջությունը թույլ տա»:

Մավրոդին չի ներկայացել, իսկ կատարածուները հայտնել են, թե չեն կարողացել գտնել նրան: Դատարանը որոշել է հարկադիր կարգով Մավրոդիին բերման ենթարկել դատարան: Մավրոդիի հետ կապված պատմությունը փաստաբանն այսպես է նկարագրել. «Որոնում են հրշեջները, որոնում է ոստիկանությունը, բայց գիտեք, որ կա դեռ Գնդլիկ-Բոքոնիկի հեքիաթը», հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Ռուսաստանում առաջին ֆինանսական բուրգի ստեղծողն առաջին անգամը չէ, որ չի ներկայանում դատարան: Երբ նրան 5 օրով վարչական կալանքի էին ենթարկել, հացադուլ հայտարարած Մավրոդին հայտնվել էր հիվանդանոցում` հիպերտոնիկ կրիզով, բայց հետո փախել էր: Ապրիլի 9-ին լրանում է նրա արարքի վաղեմության ժամկետը, եւ Մավրոդին մտադիր է թաքնվել մինչ այդ օրը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ