News
Լրահոս
News
Կիրակի
Սեպտեմբեր 20
USD
485.26
EUR
574.98
RUB
6.46
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Ազգային ինքնորոշում միավորումը մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին չի մասնակցելու մի քանի պատճառներով: Այս մասին այսօր՝ մարտի 28-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը՝ թվարկելով այդ պատճառները՝ նախընտրական մթնոլորտը եւ նյութական միջոցների բաշխումը, որոնք նրանց համար ազդանշան էին, որ ցանկալի ընտրություն չենք ունենալու:

«Մեր մասնակցությունը կապում էինք հասարակական լուրջ աջակցության հետ, նպատակը 5 տոկոսը հաղթահարելը չէր, այլ մտածում էինք, որ այս փուլում էական ներդրում պետք է ունենանք, ավելացնենք ազգային արժեքների նկատմամբ միասնական վերաբերմունքը, ուզում էինք, որ Հայաստանում հայ քաղաքացին երկրի տերը դառնա»,- ասաց Պարույր Հայրիկյանը: Նրանց աջակցելու առաջարկություն արել է միայն 400 հոգի, մինչդեռ իրենց առնվազն  2000 մարդ է պետք:  Եւ տեսնելով, որ բավարար աջակցություն չունեն, որոշեցին չմասնակցել ընտրություններին:

Թեեւ Պարույր Հայրիկյանին բազմաթիվ առաջարկներ արել են, բայց ինքը մերժել է՝ համարելով, որ թիմի ղեկավար է եւ չի կարող թողնել թիմը ու գնալ: Նա տեղեկացրեց, որ շաբաթ օրը ներկայացուցչական խորհրդի ընդլայնված նիստում կքննարկվեն, թե ինչ դիրքորոշում պետք է դրսեւորեն  առաջիկա ընտրություններին: Տարբերակներից մեկն է չմասնակցել դրանց եւ կոչ անել չմասնակցել, քանի դեռ չեն կանխվել նյութական արժեքների բաշխումը Կարող է լինել նաեւ այլ տարբերակ, «տեսնել, թե ում ծրագրերն են  իրենց համար համահունչ եւ կոչ անել աջակցել նրանց»:

Նա վստահ է, որ այն կուսակցությանը, ում օգտին կոչ կանեն քվերակել, 5-10 տոկոս ձայն ավելի կհավաքի, եւ եթե որեւէ մեկին դեմ խոսեն, ապա այդքան տոկոս ձայն պակաս կհավաքի: 

Հայրիկյանը բացառեց աջակցությունը մարտի մեկի կազմակերպիչներին՝ չմանրամասնելով, թե ըստ իրեն, ովքեր են նրանք, բայց աջակցությունը հավանական համարեց ԵԺԿ դիտորդ անդամ դարձած չորս ուժերի՝ ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի, ՕԵԿ-ի եւ «Ժառանգության» հետ: Ի դեպ, ըստ նրա ՀՀԿ-ն ԱԻՄ-ի ծնունդ է:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել