News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Մարտի 31-ին Ազգային ինքնորոշում միավորման ներկայացուցչական խորհրդի ընդլայնված նիստում կքննարկվի նաեւ ԱԻՄ-ի հետագա անելիքը, որի ժամանակ չի բացառվում որոշում ընդունվի ԱԻՄ-ը լուծարելու մասին: Այս մասին, այսօր՝ մարտի 28-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը՝ հավելելով, որ հնարավոր է որոշեն, որ բավական է ինչքան պայքարեցին եւ ԱԻՄ-ը լուծարվի, դառնա անցյալի սեփականություն: «Քաղաքական կազմակերպությունը նրա համար է, որ մասնակցի քաղաքական գործընթացներին, եթե չես մասնակցում, ապա ինչի՞ համար ես»,- ասաց Պարույր Հայրիկյանը:

Անդրադառնալով մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցությունների համամասնական ցուցակներին՝ նա նշեց, որ դրանց մեջ մի շարք արվեստագետների եւ քաղաքականության հետ կապ չունեցող անձանց անունները արդարացված չեն եւ իրեն զարմացրել են: Նրա խոսքով՝  պետք է հասկանան, որ քաղաքականությունը մասնագիտություն է, իրենք իրենց մասնագիտության մեջ հոյակապ են:

«Կեսարինը կեսարին, Աստծունը՝ Աստծուն: Պառլամենտը սովորելու տեղ չէ, եթե պառլամենետում ոչ քաղաքական գործիչներն սկսում են քաղաքականություն սովորել, դա ժողովրդի հաշվին է կատարվում»,- ասաց ԱԻՄ առաջնորդը՝ հավելելով, որ թեեւ լրագրողները ինչ-որ չափով մոտ են քաղաքականությանը, բայց էլի արդարացված չէ նրանց ներկայությունը համամասնական ցուցակներում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ