News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Լոնդոնում կայանալիք «Ուղեղը որպես մատերիա» ցուցադրության ժամանակ ներկայացվելու են Ալբերտ Էնշտեյնի ուղեղի մասնիկները, որոնք Մեծ Բրիտանիա են բերվել ԱՄՆ-ից:

Ուշագրավ է, որ հանճարեղ ուղեղի կողքին տեղադրվել է ամերիկացի հանցագործ եւ սերիական մարդասպան Էդվարդ Ռուլոֆի ուղեղը, որը գիտության կողմից գրանցված ամենամեծ ուղեղն է:

Ցուցադրությունը կազմակերպվում է բրիտանական հայտնի Wellcome ֆոնդին պատկանող պատկերասրահում, որը մասնագիտացած է բժշկության ոլորտում նորագույն հետազոտությունների ֆինանսավորման գործում:

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել է, որ ամերիկացիները Ֆիլադելֆիայի Թոմաս Մյութերի անվան բժշկական թանգարանում  թանգարանում ցուցադրել են հարաբերականության տեսության հայր Ալբերտ Էյնշտեյնի ուղեղի ծալքերը:

Էյնշտեյնը մահացել է 1955թ.` 76 տարեկան հասակում, որովայնային աորտան պայթելու հետեւանքով: Թոմաս Հարվի անունով պաթոլոգանատոմը, ով կատարել է դիահերձումը,  հանճարի ուղեղը պահել է իր մոտ, ինչը հարուցել է մահացած գիտնականի հարազատների զայրույթը: Պաթոլոգանատոմը  գիտնականի ուղեղի ծալքերը ուղարկել է ԱՄՆ տարբեր գիտնականների, որպեսզի վերջիններս պարզեն, թե արդյոք այն ինչ-որ կերպ տարբերվո՞ւմ է սովորական մարդու ուղեղից: Այդ կերպ ուղեղի ծալքերի մի մասը հայտնվել է դոկտոր Ռորկ-Էդամսի մոտ, որն էլ որոշել է դրանք վաճառել Մյութերի անվան թանգարանին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ