News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ղազախստանում բացահայտվել է Հայաստանի 50-ամյա քաղաքացու սպանությունը: Այս մասին հայտնել է Ղազախստանի ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նուրդիլդա Օրազը` ամենշաբաթյա բրիֆինգի ժամանակ, հաղորդում է «Կազինֆորմը»: Սպանվածի անունը չի հաղորդվում:

Վզի շրջանում կտրած վնասվածքներով սպանվածի մարմինը հայտնաբերվել էր Մակարովո ավանի տներից մեկի ամառային խոհանոցում:

«Պարզվել է, որ տուժածը Ղազախստան էր ժամանել 2011-ի հունիսին եւ տարբեր աշխատանքներ էր իրականացնում իր հարազատի տնտեսությունում»,-նշել է Օրազը: Սպանություն կատարելու կասկածանքով ոստիկանները «տաք հետքերով» ձերբակալել են Կոստանայի մարզի 29-ամյա բնակչուհուն, ով նույնպես տարբեր աշխատանքներ է կատարել նույն տնտեսությունում:

«Տանտիրոջ ծննդյան օրվա կապակցությամբ ալկոհոլ օգտագործելուց հետո, տուժածի եւ կասկածյալի միջեւ վեճ է ծագել, որի ժամանակ կինը խոհանոցային դանակով մահացու վնասվածք է հասցրել տղամարդուն»,-նշել է ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ