News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ում` Մերիլենդ նահանգի համալսարանում, իրականացրել է դեմքի փոխպատվաստման ամենամասշտաբային վիրահատությունը:

37-ամյա Ռիչարդ Լի Նորիսի դեմքը դժբախտ պատահարի հետեւանքով այլանդակվել էր: 15 տարի շարունակ ամերիկացին փողոց է դուրս եկել միայն դիմակով, հաղորդում է BBC-ին:

Մարտի 21-ին անհայտ անձն իր օրգանները եւ դեմքը նվիրել է Նորիսին: 36 ժամ տեւած վիրահատության արդյունքում տղամարդուն փոխպատվաստել են ոչ միայն դեմք, այլ նաեւ քիթ, ատամներ եւ լեզու:
Բժիշկները խնդիր են ունեցել ոչ միայն վերականգնել գործառույթները, այլ նաեւ էսթետիկական արդյունքները, եւ հիմա Նորիսը կարող է նորմալ կյանքի վերադառնալ: Մասնագետները հույս են հայտնել, որ նոր մեթոդի կիրառությունը հրանավորություն կտա Իրաքում եւ Աֆղանստանում տուժածների բուժման գործում: Պենտագոնի գնահատմամբ, նման վիրահատության կարիք ունի մոտ 200 զինծառայող:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ