News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Գերմանիայում դատարանը օրինական է ճանաչել փաստաթղթերի ստուգումը արտաքնապես կասկածելի ինչ-որ բան նկատելու դեպքում: Նման որոշում է ընդունել Գերմանիայի դատարանը սեւամորթ քաղաքացու բողոքի հիման վրա, ով հայտարարել է, որ իր փաստաթղթերը ստուգել են նրա մաշկի գույնի համար:

Միջադեպը տեղի է ունեցել գնացքում, երբ ոստիկանությունը որոշել է ստուգել սեւամորթի փաստաթղթերը` կասկածելով, որ նա կարող է ապօրինի ներգաղթյալ լինել: Տղամարդը հրաժարվել է ենթարկվել եւ հայտարարել, որ ոչ մի ապօրինի քայլ չի կատարել:

Ոստիկանությունը հարկադրված է եղել ուժ կիրառել, տղամարդուն տարել են բաժանմունք: Միայն այնտեղ տեսնելով նրա վարորդական իրավունքը, նրանք հասկացել են, որ Գերմանիայի քաղաքացի են ձերբակալել, հաղորդում է MIGnews-ը:

Տղամարդը դիմել է դատարան` մեղադրելով ոստիկաններին ռասայական խտրականության մեջ: Սակայն դատարանը հանդես է եկել իրավապահ մարմինների պաշտպանությամբ եւ որոշել, որ որոշակի շրջաններում ոստիկանությունն իրավունք ունի ենթադրություններ անել` ելնելով արտաքինից: Խոսքն այն վայրերի մասին, որոնք հաճախ են օգտագործվում անլեգալների կողմից Գերմանիա ներթափանցելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ