News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Forbes-ի վրացական տարբերակի գլխավոր խմբագիր Ռեւազ Սակեւարիշվիլին պաշտոնից հեռացել է նախորդ տարվա դեկտեմբերից   Forbes Georgia-ն հրատարակող Media Partners տպագրատան նախագահ Գագիկ Եղիազարյանի` խմբագրական քաղաքականությանը չափից շատ միջամտելու պատճառով: Իր հրաժարականի մասին նա հայտարարել է մարտի 27-ին Թբիլիսիում կայացած մամլո ասուլիսում, գրում է «Վզգլյադ» թերթը:

Ինչպես տեղեկացնում է  «Business Գռուզիան», հայտնի ամսագրի վրացական տարբերակի խմբագրությունում հակասությունը վաղուց էր սկսել հասունանալ, բայց սրվել է ամերիկյան տարբերակի մարտ ամսվա համարի թողարկումից հետո, որում տպագրվել էր  վրացի միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի հարցազրույցը: Սակեվարիշվիլին որոշել է հոդվածը վերահրատարակել վրացական տարբերակում, բայց Գագիկ Եղիազարյանը խանգարել է:

«Սկզբում նա ցանկանում էր հանել հոդվածը համարից, հետո փորձ կատարեց միջամտել Բիձինա Իվանիշվիլիին ուղղված հարցերին, իսկ հրապարակման պատրաստելուց հետո տեղ գտավ գրաքննությունը:  Կարծում եմ, հիմնադրի գրաքննությունը պայմանավորված է Վրաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Գելա Բեժուաշվիլիի հետ ընկերական հարաբերություններով, ինչպես նաե վրացական իշխանություններին չբարկացնելու նկատառումով: Դրանից ելնելով` որոշել եմ լքել գլխավոր խմբագրի պաշտոնը եւ այդ մասին հաղորդել եմ Նյու Յորքի գրասենյակին», - հայտարարել է Սակեվարիշվիլին: Նա նշել է, որ նման միջամտությունը խմբագրական անկախությանը անընդունելի է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ