News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Կաթի մթերման գնի նվազեցումն անընդունելի է: Այդ մասին, այսօր` մարտի 28-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը: Նրա խոսքով` կաթ վերամշակող տնտեսությունների կողմից եղել է նման նախաձեռնություն, ինչին սակայն գյուղատնտեսության նախարարությունը ընդառաջ չի գնա:

«Ամեն ինչ կանենք, որ կաթի գինը չիջնի 1 լիտր/150 դրամից», -ասաց Ռ. Մակարյանը: Հնարավոր են որոշ շեղումներ տրանսպորտային ծախսերի հետ կապված, սակայն փոխնախարարը վստահեցրեց, որ այդ շեղումները 20 դրամից չեն անցնի: Ռ. Մակարյանը չբացառեց, որ կաթնատվության սեզոնային բարձրացման հետեւանքով որոշ տնտեսվարողներ փորձեն ավելի էժան կաթ մթերել, սակայն խոստացավ, որ այդ դեպքում գյուղատնտեսության նախարարությունը կմիջամտի:

Ըստ Ռ. Մակարյանի` կաթի մթերման գնի ավելացման շնորհիվ անցյալ տարի հանրապետությունում գրանցվեց խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակի աճ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ