News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Վրաստանի զինված ուժերի միացյալ շտաբի ղեկավար, գեներալ-մայոր Դեւի Չանքոթաձեն մարտի 27-ին Թբիլիսիում հանդիպել է Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավար, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի հետ եւ քննարկել երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները: Այս մասին մարտի 28-ին հայտնում է «Նովոստի Գռուզիան»` հղում անելով վրացական պաշտպանական գերատեսչության մամլո ծառայությանը: 

Յուրի Խաչատուրովը Վրաստանում է գտնվում պաշտոնական այցով:

«Հանդիպմանը կողմերը քննարկել են պաշտպանության ոլորտում ընթացիկ բարեփոխումները, ռազմական կրթության հարցեր եւ երկկողմ հարաբերությունների հեռանկարները: Զրույցը վերաբերել է նաեւ խաղաղարարական գործողություններին մասնակցությանը եւ այդ ուղղությամբ փորձի փոխանակմանը», - ասվում է հաղորդագրության մեջ: 

Նախօրեին Խաչատուրովը նաեւ այցելել էր Գորի քաղաք (Արեւելյան Վրաստան)  եւ շրջել Վրաստանի ազգային  պաշտպանության ակադեմիայում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ