News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցաբար Հայաստանում ֆրանսիական համալսարանը մարտի 30-ին  կազմակերպում է միջազգային գիտաժողով տնտեսական ֆրանկոֆոնիայի թեմայով` «Ընդհանուր արժեքներից դեպի ընդհանուր շահ. տնտեսական ֆրանկոֆոնիայի մարտահրավերներն ու ընձեռած հնարավորությունները» վերնագրով: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Հայաստանում ֆրանսիական համալսարան հասարակայնության հետ կապերի բաժնից:

Նշենք, որ գիտաժողովի նպատակն է համալսարանական, գործարար շրջանականերին իրազեկել տնտեսական ֆրանկոֆոնիայի գաղափարի եւ դրա բազմաթիվ` նորարարական, կազմակերպչական, մարդկային ու սոցիալական դրսեւորումների  մասին, ինչպես նաեւ բացահայտել Ֆրանկոֆոնիայի անդամ երկրների միջեւ ներդրումներն ու փոխանակումները հեշտացնող միջոցները:

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը միավորում է 200մլն. բնակիչ աշխարհի 75 երկրներում եւ 5 մայրցամաքներում: Համախմբելով մոլորակի բնակչության 13%-ը` Ֆրանկոֆոնիան ներկայացնում է համաշխարհային համախառն ներքին արդյունքի 12%-ը եւ միջազգային առեւտրային փոխանակումների 19%-ը: Հայաստանի անդամակցությունը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը նոր հնարավորություններ է ընձեռում քաղաքականության, մշակույթի, տնտեսության, գիտության եւ կրթության ոլորտներում համագործակցության հետագա զարգացման համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ