News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դեւլեթ Բահչելիի հայտարարությունը, թե Թուրքիայում նահատակ կարող են համարվել միայն մահմեդականները, բարկացրել է 2011-ի ապրիլի 24-ին զորամասում ծառայակցի կողմից սպանված Սեւակ Շահին Բալըքչըի ծնողներին։

Թուրքական Radikal-ի հետ զրույցում Սեւակի մայրը բարկացած նշել է, որ իր որդին սպանվել է երկրի համար պարտքը կատարելու ժամանակ եւ նահատակ է համարվելու։ Մայրը շեշտել է, թե Սեւակին որպես նահատակ ճանաչելու եւ ընտանիքին թոշակ հատկացնելու համար 2 ամիս առաջ իրենցից համապատասխան փաստաթղթեր են պահանջել։ «Մենք պահանջված բոլոր փաստաթղթերը ուղարկել ենք, սակայն դեռ պատասխան չենք ստացել, երեւի սպասում են դատական գործընթացի ավարտին»,-ասել է մայրը։

Նշենք, որ որ Սեւակի զորացմանը մնացել էր 23 օր։  2011-ի ապրիլի 24-ի առավոտյան նա սպանվել է մեկ այլ զինծառայող` Քվանչ Աղաօղլուի կողմից: Սպանության հետ կապված ժանդարմերիան հայտարարել է, որ սպանությունը տեղի է ունեցել ծառայակից ընկերոջ հետ կատակ անելու ժամանակ, իբր, պատահաբար արձակված կրակոցից։ Սեւակի ծնողները պնդում են, որ իրենց որդուն սպանել են ազգայնականության հողի վրա՝ հայ լինելու համար։

Դատարանը հենց առաջին դատական նիստին ազատ է արձակել Քվանչ Աղաօղլուին` նշելով, թե նա փախչելու առիթ չունի: Դիարբեքիրի զինվորական դատարանում բարձրաստիճան մի զինվորական, ում անունը չի հայտնվում,  հայտարարել է, թե Սեւակի սպանությունից հետո  ականատես մի զինվոր մոտեցել է  իրեն` ասելով, թե Քվանչ Աղաօղլուն Սեւակին ասել էր. «Թմբլիկ, քեզ սպանելու եմ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ