News
Լրահոս
News
Երկուշաբթի
Սեպտեմբեր 25
USD
387.24
EUR
411.87
RUB
4.03
Տեսնել լրահոսը

Արտաշատի պահածոների «Արտֆուդ» գործարանը մարտի կեսերին ամբողջությամբ մարել է գյուղացիներին ունեցած պարտքերը` մթերված լոլիկի եւ այլ բանջարաբոստանային կուլտուրաների դիմաց: Այդ մասին այսօր` մարտի 28-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը: 

Վճարումների ուշացումը նա պայմանավորեց նրանով, որ 2011 թ. բերքը բարձր է եղել, ու «Արտֆուդը» նախատեսվածից ավելի մթերում է իրականացրել, ինչն էլ հանգեցրել է շրջանառու միջոցների դեֆիցիտի:

Նշենք, որ «Արտֆուդի» նախկին տնօրենը գյուղատնտեսության ներկայիս նախարար Սերգո Կարապետյանն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ