News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Երեւանում, այսօր` մարտի 28-ին, գիշերը ժամը 03.30-ի սահմաններում,  Բագրատունյաց պողոտայում` Երեւանյան լճի կամրջի հարեւանությամբ, Հայկ Ա-ն, «ՎԱԶ 2109» մակնիշի  ավտոմեքենայով ընդհարվել է մայթեզրին մոտ կայանված BYD մակնիշի ավտոմեքենային, որն էլ իր հերթին ընդհարվել է կայանված «ՎԱԶ 2107» մակնիշին ավտոմեքենային: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Ճանպարհային ոստիկանությունից:

ՃՈ-ից նաեւ հայտնեցին, որ վթարի հետեւանքով 7 հոգի տուժել են: Մասնավորապես, վթարի հետեւանքով տուժել են «ՎԱԶ 2109»-ի վարորդը եւ ուղեւորներ՝ 26-ամյա Էդգար Հ.-ն, 23-ամյա Քրիստինե Ս.-ն, 27-ամյա Լուսինե Բ.-ն: Վերջիններս մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն: Տուժողների մյուս մասն էլ  BYD-ի ուղեւորներ 42-ամյա Արմենուհի Մ.-ն, 26-ամյա Լիլիթ Պ.-ն, 37-ամյա Քրիստինե Ս.-ն տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Որոշ տեղեկություններով, տուժած կանայք մարմնավաճառներ են եղել:

Բժշկական կենտրոնից NEWS.am-ին հայտնեցին, որ վերջիններս դուրս են գրվել, իսկ հարցին, թե նրանք մարմնավաճառնե՞ր են եղել, պատասխանեցին, որ իրենց մոտ նշված են որպես պարողներ:

Այս գործով քննիչ Արտաշես Վանյանն, անդրադառնալով NEWS.am-ի տեղեկություններին, որ ուղեւորուհիները տարածքի մարմնավաճառուհիներ են եղել, նշեց, որ դեպքը գիշերն է կատարվել, ներկա պահին քննություն է կատարվում եւ դեռ մանրամասները չեն ճշտվել:

Հարկ է նկատել, որ դա հենց այն վայրն է, որտեղ իրենց ծառայություններն են մատուցում մարմնավաճառները:

Տպել
Ամենաշատ