News
Լրահոս
News
Կիրակի
Սեպտեմբեր 20
USD
485.26
EUR
574.98
RUB
6.46
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանն իր հարեւան ԱՊՀ եւ Մերձավոր Արևելքի երկրների շարքում համարվում է առաջատար երկրներից մեկը:  Այդ մասին նշված է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից կառավարություն ներկայացրած ՏՏ ոլորտի խթանման 2012 թ. ծրագրում:

Վերջին տասը տարիներին ոլորտում գրանցվել է նոր ընկերությունների կտրուկ աճ թե´ տեղական նորաստեղծ ընկերությունների, թե´ արտասահմանյան մասնաճյուղերի: 2011թ. գործող ՏՏ ընկերությունների թիվը մոտ 300 է, ոլորտում ներգրավված է մոտ 5500 մասնագետ, իսկ հեռահաղորդակցության ոլորտի հետ միասին` ավելի քան 10000 մասնագետ:

Հայաստանի համախառն ներքին արդյունքում ՏՏ ոլորտի մասնաբաժինը կազմել է 1.7 տոկոս, ինչը կարող է համեմատվել Հնդկաստանի (1.4%) եւ Գերմանիայի (1.3%) հետ: 2011թ. ՏՏ ընկերությունների ընդհանուր հասույթը հասել է 205 միլիոն ԱՄՆ դոլարի: ՏՏ ոլորտի ընկերությունների արտադրանքի ու ծառայությունների շուրջ 50%-ն արտահանվում է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English, Русский and Türkçe
Տպել