News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Թուրքիայի զինված ուժերի հետախուզությունը վերծանել է PKK-ի ռազմական թեւի առաջնորդներից «Բահոզ Էրդալ» մականունով Ֆեհման Հուսեյնի հրահանգները քուրդ զինյալներին։

Ինչպես տեղեկացնում է թուրքական Milliyet-ը, Թուրքիայի ռազմական հետախուզության կողմից իրականացրած ռադիոկլանման ժամանակ հայտնի է դարձել, որ Ֆեհման Հուսեյնը ողջ է։ Նշվում է, որ նա Թուրքիայի տարածքում գտնվող քուրդ զինյալներին հրահանգել է ակտիվ ռազմական գործողություններ սկսել Թուրքիայի անվտանգության ուժերի դեմ։ «Այս տարի պատերազմի տարի է։ Շունչ քաշելու ժամանակ էլ չի լինելու»,-ռադիոփոխանակման ժամանակ ասել է Ֆեհման Հուսեյնը։

Ավելի վաղ թուրքական մամուլից հայտնի էր դարձել, որ Հյուսիսային Իրաքում գտնվող PKK-ի ճամբարները թուրքական օդուժի կողմից ռմբակոծելու հետեւանքով Ֆեհման Հուսեյնը ծանր վիրավորվել եւ բուժման նպատակով տեղափոխվել է Սիրիա։

Հիշեցնենք, որ թուրքական մամուլում նշվել էր, որ Ֆեհման Հուսեյնի հրամաններով են նախորդ տարի Թուրքիայի զինված ուժերի դեմ իրականացվել մի շարք արյունոտ գործողություններ, որոնց հետեւանքով սպանվել են մի քանի տասնյակ թուրք զինվորականներ եւ ոստիկաններ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ