News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Այն տեսությունը, ըստ որի Երկրի վրա կյանքը կարող է առաջացած լինել մոլորակը գնդակոծած գիսաստղերի հետեւանքով, հաստատում է նորագույն բացահայտումը, որը քալիֆորնիական Մոֆեթ Ֆիլդում կատարել են NASA հետազոտական կենտրոնի աշխատակիցները, հաղորդում է  utro.ru-ն: Երկրի հետ բախման ժամանակ սառած գիսաստղերն առաջացրել են հարվածային ալիքներ, որն էլ հանգեցրել է սպիտակուցային գոյացությունների առաջացմանը, եւ որպես հետեւանք, դա կարող էր դառնալ կյանքի առաջացման հիմք, գրում է  The Telegraph-ը:

Գիտնականները հուսով են, որ բացահայտումը թույլ կտա պարզել, թե անջուր եւ դատարկ մոլորակում ինչպես են օրգանական միացություններ առաջացել:  Հետազոտությունները ցույց են տվել, որ ամինաթթուները, որոնք սպիտակուցի շինանյութ են համարվում, ոչ միայն պահպանվել են գիսաստղերի հարվածների ժամանակ, այլեւ սկսել են իրար հետ փոխազդել Երկրի «ռմբակոծման» ընթացքում առաջացած էներգիայի հետեւանքով: 

Հենց սպիտակուցն է այն հումքը, որը Երկրի վրա բոլոր կենդանի էակներին գոյություն ունենալու հնարավորություն է ընձեռում` մանրէներից մինչեւ մարդ: Սպիտակուցների առաջացմանը գիսաստղերի մասնակցության տեսությունը թույլ է տալիս բացատրել, թե ինչպես է կարճ ժամանակում մեր մոլորակի վրա կյանք առաջացել: Մոտավորապես 3,8 միլիարդ տարի առաջ Երկիրը հաղթահարել է «ծանր գնդակոծման» ավարտը, երբ նրա վրա մշտապես լցվում էին գիսաստղերի եւ աստղակերպերի բեկորները:

«Գիսաստղերն իսկապես կարող էին բաղադրամասերի  կատարյալ մատակարար լինել քիմիական էվոլյուցիայի համար: Նրանցում պարունակվում է այն ամենը, ինչ անհրաժեշտ է կյանքի համար` ամինաթթուներ, ջուր եւ էներգիա», – նշում է հետազոտության հեղինակներից մեկը` դոկտոր Ջենիֆեր Բլանքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ