News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովը մարտի 29-ի լիագումար նիստին կհրապարակի նախագահական հերթական ընտրությունների ամսաթիվը:

Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ԼՂՀ-ի խոհրդարանի մամլո ծառայությունից, նախօրեին ղարաբաղյան խորհրդարանի խոսնակ Աշոտ Ղուլյանի մոտ  կայացած աշխատանքային  հանդիպման ընթացքում քննարկվել էր սպասվելիք նիստի օրակարգը:

ԼՂՀ-ի խորհրդարանի փոխխոսնակ Արթուր Թովմասյանը հանդես է եկել մարտի 12-ին Աբխազիայում կայացած խորհրդարանական ընտրություններում իր ղեկավարած պատվիրակության դիտորդական առաքելության մասին  ելույթով:

Կայանալիք նիստի ժամանակ նախատեսվում է վերանայել 7 օրինագիծ: Մասնավորապես, փոփոխություններ կմտցվեն ԼՂՀ-ի «Քաղաքացիական ծառայության մասին», «Բժշկական օգնության եւ բնակչության սպասարկման մասին», «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքներում:

Առաջին ընթերցման նիստում  կներկայացվի «ԼՂՀ-ի պետական սեփականություն ճանաչված եւ օտարման ոչ ենթակա պատմամշակութային անշարժ հուշարձանների մասին¬» օրինագիծը, իսկ երկրորդ ընթերցմանը կներկայացվի ԼՂՀ-ի Ընտանեկան օրենսգրքի նախագիծը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ