News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Կնոջ հետ Ստամբուլում գտնվող Հունաստանի նախկին Վարչապետ Յորղոս Պապանդրեուն այցելել է Ջիհանգիր թաղամասում հայտնի Susam Cafe սրճարան։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Հունաստանի նախկին վարչապետը նշել է, թե Susam Cafe-ի մասին կարդացել է The Guardian-ում եւ որոշել է այցելել։ Նա տիկնոջ հետ լուսանկարվել է սրճարանի մոտ եւ մատուցողին խնդրել իրենց համար սեղան պատրաստել սրճարանի դիմաց՝ բացօթյա,  քանի որ եղանակը լավ է եղել։

Մատուցողը մերժել է Պապանդրեուի խնդրանքը՝ շեշտելով, որ օրենքով արգելված է սրճարանի պատերից դուրս սեղան տեղադրել։ Նախկին վարչապետը չի առարկել եւ կնոջ հետ ներս է մտել։

Տպել
Ամենաշատ