News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Այսօր Հայաստանին նետված լրջագույն մարտահրավերը մոդեռն երկիր ունենալն է: Այս մասին, այսօր` մարտի 28-ին, մամուլի ասուլիսում նշեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը:

Նրա խոսքով, ընտրություններից առաջ քաղաքական բովանդակությունը պետք է պատասխաներ հարցին, թե ինչ երկիր է ուզում դառնալ Հայաստանը, ուր ենք գնում, որտեղ է ՀՀ քաղաքացու շահը, այնինչ ստեղծված իրավիճակը որեւէ կապ չունի մոդեռնիզացված Հայաստանի հետ:

Դաշնակցության պատգամավորը ներկայացրել է իր հարեւանի պատմածը, ըստ որի, Մեծամորում մի կուսակցությունը «բոմբոներկա» է բաժանում, մյուսը` ջեմ, իսկ տեղի բնակչությունը երկու կողմից էլ վերցնում է եւ ուրախանում: Բնակիչներից մեկն էլ նշել է, թե ինչ լավ է երեխայի ծնունդը կկարողանա անել մանկապարտեզում:

Ըստ Լիլիթ Գալստյանի, այսկերպ մենք այլանդակում ենք հասարակությանը: «Մենք այլանդակում ենք հասարակությանը, մեր իրականությունը մոդեռնացմանն այլընտրանք չունի, քանի  որ այս արեւելյան աղբով մեր երկրի ճակատագիրը վտանգված է»,-ասաց նա:

Լրագրողների դիտարկմանը, թե ՀՅԴ-ն սոցիալիստական ուղղվածության կուսակցություն է, այնինչ ցուցակում հայտնվել են գործարարներ, Լ. Գալստյանն արձագանքեց. «Գիտեք, երբ դու խոսում ես խաղի կանոնների մասին եւ քո ընկերները խաղի կանոնները չեն փոխում, ակամայից նաեւ դու ես հարկադրված քո խաղի կանոնը բերել այդտեղ: Եթե մեր ցուցակում կան գործարարներ, որոնք կհայտնվեն խորհրդարանում, վայր կդնեն իրենց գործարարությունը եւ կզբաղվեն օրենսդիր աշխատանքով»:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյան

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ