News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ամռան վերջին Բաթումիում ինքնատիպ շատրվան կբացվի: Գոգեբաշվիլի փողոցի վրա աշտարակ է կառուցվում, որտեղից շաբաթը մեկ անգամ 10-15 րոպեով ջրի փոխարեն չաչա կհոսի (վրացական թունդ ալկոհոլային խմիչք), հաղորդում է «Business Գռուզիան»:

Այս ինքնատիպ գաղափարը մտահղացվել է զբոսաշրջիկներին գրավելու համար: Այն ժամանակահատվածը, երբ շատրվանից կցայտի չաչան, կհատկացվի առեւտրային ընկերություններին` իրենց գործունեությունը գովազդելու համար: Շատրվանում կօգտագործվի վրացական ընկերությունների արտադրած չաչան: Այն կարող են գովազդել շահագրգիռ բոլոր ընկերությունները:

Բացի չաչայի շատրվանից, աշարակի 25-մետրանոց ենթակառույցում կլինի զբոսաշրջության տեղեկատվական կենտրոն, բացօթյա չորս լողավազան եւ այլ նշանակության օբյեկտներ:

Նշենք, որ չաչան վրացական թունդ սպիրտային խմիչք է` խաղողի բրենդիի դասին պատկանող:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ