News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԲՀԿ-ի նախընտրական ցուցակը, հրապարակվելուց անմիջապես հետո, հայտնվել է հասարակական աշխույժ քննարկումների հիմքում: Այս մասին, այսօր` մարտի 28-ին, մամուլի ասուլիսում նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արամ Սաֆարյանը, հավելելով, որ իրենց ընտրացուցակը մրցունակ են համարում:

Նրա խոսքով, ԲՀԿ ծրագիրը, որն ընդունվել է 2007-ին, որեւէ էական փոփոխություն չի կրել եւ չի կարծում, որ էական փոփոխություններ կկրի տեսանելի ապագայում:

Ա. Սաֆարյանը նախ հիշեցրեց, որ իրենք շարունակում են մնալ կոալիցիայի անդամ, ապա ավելացրեց. «ԲՀԿ-ն իր ստեղծման օրվանից  քաղաքական դաշտում գործում է քաղաքացիական համերաշխության, համազգային համախմբման, ազգային միասնության կարգախոսների հիման վրա: Դա մեր հավատամքն է եւ այդ դիրքորշումներով մենք հանդես ենք եկել քաղաքական դաշտի բոլոր վայրիվերումների ընթացքում, եղել ենք քաղաքական երկխոսության նախաձեռնողներից մեկը»:

Սաֆարյանի ներկայացմամբ, ԲՀԿ-ն միշտ աչքի է ընկել թափանցիկ, պարզ, շիտակ քաղաքական կեցվածքով եւ երբեք չի մասնակցել քաղաքական ինտրիգներին ու խաղերին:

Ինչ վերաբերում է ՀՀԿ-ի հետ հարաբերություններում ժամանակ առ ժամանակ նկատվող հակասություններին, նա ասաց. «Մենք եղել ենք շիտակ դիրքորոշումների կողմնակից, իսկ այնտեղ, որտեղ մեր դիրքորոշումները տարբերվել են մյուսների դիրքորոշումներից, դրանք եղել են նույնքան անկեղծ, շիտակ, պարզ բոլորի համար»:

Անդրադառնալով առաջիկա ընտրություններին, ԲՀԿ-ական պատգամավորն ասաց, որ իրենք հետեւողականորեն հանդես են գալիս ազատ, արդար, թափանցիկ ընտրությունների անցկացման օգտին, այնպիսի ընտրությունների, որոնք կընդունվեն միջազգային հանրության, ինչպես նաեւ կընկալվեն ու կհասկացվեն հայ հասարակության կողմից: «Միայն այդպիսի ընտրությունների արդյունքում կարող է ձեւավորվել մի իշխանություն, որը ի վիճակի լինի հաղթահարելու մեր առջեւ կանգնած մարտահրավերները»,- ավելացրեց Արամ Սաֆարյանը:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ