News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հրապարակել է իր գնահատականը` Էկոնոմիկայի նախարարության 2011թ. գործունեության վերաբերյալ:

Օմբուդսմենի գնահատականում նշվում է.

«ՀՀ էկոնոմիկայի նախարարության գործունեության ոլորտում առկա թերություններն ու խնդիրները

• Չի ապահովվել ոչ պարենային ապրանքների մակնշման, օգտագործման եւ պահպանման պահանջների նկատմամբ պատշաճ վերահսկողության իրականացումը:

• Նախարարության կողմից բավարար միջոցներ չեն ձեռնարկվել սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում` ոչ պարենային ապրանքների որակի եւ անվտանգության պահանջների վերահսկողության իրականացման ուղղությամբ:

• Չնայած նախարարության կողմից ձեռնարկված միջոցառումներին, արդիական է մնացել սպառողների իրավունքների վերաբերյալ հանրային իրազեկության բարձրացման խնդիրը:

• Թեեւ ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի շուկայի եւ սպառողների  շահերի պաշտպանության պետական տեսչության կողմից 2011 թվականի ընթացքում իրականացվել է  տեխնիկական կանոնակարգերի պահանջների եւ չափագիտական կանոնների եւ նորմերի պահպանման պետական վերահսկողություն 221 տնտեսվարող սուբյեկտներում, այնուամենայնիվ, մասնագետների կողմից այն գնահատվել  է ոչ բավարար եւ անհրաժեշտություն կա այն է առավել ակտիվացնելու:

• Առեւտրի իրականացման վայրի կազմակերպման համար լիցենզիաներ տրամադրելիս նախարարության լիցենզավորման եւ թույլտվությունների գործակալության կողմից  չի ցուցաբերվել միասնական մոտեցում այլոց իրավունքների ու ազատությունների հնարավոր խախտմանը հանգեցնող  հանգամանքների ուսումնասիրության եւ գնահատման գործընթացում:

• Բավարար չեն եղել հյուրանոցային ծառայությունների եւ մարզային հանգստի այլ ծառայությունների առաջարկի ավելացմանը, դրանց որակի եւ մրցունակության բարձրացմանը նպաստելուն ուղղված միջոցառումները:

Արձանագրված դրական զարգացումները

• Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակները կրճատվել են` 169-ից դառնալով 96, ստեղծվել է լիցենզիաների ձեռքբերման էլեկտրոնային հնարավորություն:

• Ստուգումների ընթացքում 32 տնտեսվարող սուբյեկտներում հայտնաբերվել են ոչ պարենային ապրանքների մակնշմանը ներկայացվող պահանջների խախտումներ, որի արդյունքում տրվել են կարգադրագրեր չհամապատասխանող ապրանքների խմբաքանակների կասեցման վերաբերյալ, իսկ խախտումներ թույլ տված պատասխանատու անձանց նկատմամբ կիրառվել են վարչական տուգանքներ  7160000 դրամի չափով:

• Ընդլայնվել է բաժնետիրական ընկերությունների տնօրենների պատասխանատվության շրջանակը՝ դրանով իսկ ընդլայնելով ներդրողների պաշտպանվածությունը:

• Վիճակագրական տվյալների համաձայն` ընդլայնվել են զբոսաշրջության ծավալները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ