News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Ապաստանի տրամադրման վերաբերյալ միջնորդությունների թիվը զարգացած երկրներում 2011թ. կտրուկ աճել է:  Նման տվյալներ են հրապարակվել ՄԱԿ-ի Փախստականների  հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի կողմից: Ինչպես հաղորդում է «lesnouvellesNEWS.fr»-ը, Եվրամիության երկրներում ապաստանի հայցման 327 հազար միջնորդություն է եղել, տարվա ընթացքում ցուցանիշն աճել է 19%-ով:

ԱՄՆ-ից հետո ապաստան փնտրողների հայցերի թվով Ֆրանսիան երկրորդն է:  2011թ-ին Ֆրանսիան ստացել է ապաստանի տրամադրման 51 900  նոր դիմում. այս թիվն աճում է չորրորդ տարին անընդմեջ:

Ֆրանսիայում ամենաշատն ապաստան են փնտրում Ռուսաստանի քաղաքացիները (4000` 2011թ-ին): Այնուհետեւ հաջորդում են Կոնգոյի (3800 դիմում) եւ Հայաստանի (3600 դիմում. այս թիվը կրկնակի աճել է տարվա ընթացքում) քաղաքացիները: Կոտ դ`Իվուարում հակամարտությունը եռապատկել է այդ երկրից Ֆրանսիայում ապաստան հայցողների թիվը` 500-ից հասնելով 1700-ի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ