News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ռուսական լրատվամիջոցները հայտնում են կնոջ սպանության դաժան մանրամասները, որի մարմնի մասերը հայտնաբերել էին Մոսկվայում եւ Մերձմոսկվայում մարտի 26-ին: Հանցագործությունը բացահայտելուն օգնել է մահացածի լուսանկարների ալբոմը, որը պատահաբար գտնվել է  ճամպրուկում` զոհի անգլուխ մարմնի հետ:  Այդ լուսանկարները հրապարակվել են լրատվամիջոցներում, որից հետո սպանվածին ճանաչել են նրա ծանոթները:

Պարզելով, որ վերջերս աղջիկն ապրել է Յաբլոչկովա փողոցում, ոստիկաններն այցելել են նրա կենակցին: Երբ քննիչները թակել են տղամարդու տան դուռը, նա երկար ժամանակ հրաժարվել է նրանց ներս թողնել, շփոթվել է եւ արդյունքում պատահաբար հրդեհել բնակարանը:  Կասկածյալին ձերբակալելու համար ստիպված են եղել փրկարարների կանչել, որոնք բացել են դուռը եւ ոստիկաններին օգնել ներս մտնել:

Ոստիկանության աշխատակիցները սպանության կասկածանքով ձերբակալել են 36-ամյա Վլադիմիր Չ.-ին, որը զոհված աղջկա կենակիցն է եղել: Հարցաքննության ընթացքում Վլադիմիրը պատմել է, որ սեռական հարաբերության ժամանակ վիճել է իր 24-ամյա սիրած աղջկա` Դարյա Կ.-ի հետ:

Վեճի ընթացքում Վլադիմիրը խեղդել է Դարյային, իսկ հետո անդամահատել մարմինը: Ըստ նրա` ոտքերը նետել է Վորոբյովյան լեռների գետը, իսկ Բալաշիխայում պահել է սպանվածի գլուխը: Մյուս մասերը հանցագործը դրել է ճամպրուկի մեջ եւ այն թողել  Դմիտրիեւյան մայրուղում գտնվող № 64 տան բակում, որտեղ բնակվում է Դարյայի մայրը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ