News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Սեպտեմբեր 27
USD
387.71
EUR
410.74
RUB
4.03
Տեսնել լրահոսը

Հրապարակվել է Սիրիայում իրադրության կարգավորման նախագիծը, որը մշակել է Քոֆի Անանը:

Ինչպես եւ հաղորդվել էր ավելի վաղ, նախագծում Ասադի հրաժարականի կոչ չի եղել: Հիշեցնենք, որ Անանն արդեն ներկայացրել էր նախագիծը ռուսական ղեկավարությանը, որը հայտարարել էր հատուկ ներկայացուցչի ջանքերին իր աջակցության մասին, իսկ այնուհետեւ ուղեւորվել էր այն Պեկինում քննարկելու:  Պաշտոնական Դամասկոսը համաձայնել է Անանի առաջարկներին:  Ավելի վաղ այդ առաջարկները Սիրիայի վերաբերյալ հնչած բանաձեւերի հիմքում են ընկած եղել, որոնք ընդունել էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը: 

Ըստ  ВВС-ի` ՄԱԿ-ի եւ Արաբական երկրների հատուկ ներկայացուցչի նախագիծը ենթադրում է.

1. Սիրիական հակամարտող կողմերից այնպիսի որոշման կայացում, որը հաշվի կառնի ժողովրդի շահերը եւ ձգտումները,

2. ՄԱԿ-ի հսկողության ներքո, զինված ցանկացած տեսակի բռնության անհապաղ դադարեցում` հակամարտող բոլոր կողմերից քաղաքացիական բնակչությանը պաշտպանելու համար,

3. Բանակի եւ ընդդիմության կողմից երկրի զինված բախումներ տեղի ունեցող  բոլոր շրջաններին հումանիտար օգնություն մատակարարելու  հնարավորության ապահովում եւ ամենօրյա երկժամյա հրադադարի պահպանում,

4. Սիրիական կառավարության կողմից ակցիաների համար ձերբակալված մարդկանց հնարավորինս արագ ազատում,

5. Լրագրողների համար ամբողջ երկրով ազատ տեղաշարժման ապահովում,

6. Հավաքների եւ խաղաղ հանրահավաքների անցկացման ազատության նկատմամբ իշխանությունների հարգանք:

Փորձագետները նշում են, որ Քոֆի Անանի նախագծի թույլ կետն առաջադրված պայմանների կատարման համար որոշակի ժամկետների բացակայությունն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ