News
Լրահոս
News
Հինգշաբթի
Օգոստոս 22
USD
475.94
EUR
528.1
RUB
7.2
ME-USD
0.14
Տեսնել լրահոսը

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է «Եվրոթերմ» ընկերություն: NEWS.am-ին Կառավարությունից հայտնեցին, որ վարչապետը ծանոթացել է 1998 թ-ին հիմնադրված մրգերի, բանջարեղենի վերամշակման եւ բնական հյութերի, պահածոների եւ խտահյութերի արտադրությամբ զբաղվող ընկերության արտադրանքին ու առաջիկա ծրագրերին: Ընկերությունն Արմավիրի մարզի Բաղրամյան շրջանի Վանանդ գյուղում ձեռք է բերել շուրջ 140 հա հողատարածք, որտեղ նախատեսում է կառուցել մրգի վերամշակման նոր գործարան, ուր կտեղակայվեն տոմատի եւ թարմ մրգերի վերամշակման, ասեպտիկ պարկերում առաջնային եւ խտացված խյուսերի արտադրությունները: Նոր գործարանի կառուցման եւ թողարկման համար պահանջվում է մոտ 6 մլն 800 հազար դոլարի ներդրում: Նախատեսվում է, որ այդ նպատակով ընկերությունն իր միջոցների հաշվին կներդնի 1 մլն 700 հազար դոլար, իսկ մյուս 5 մլն 100 հազարը կներգրավվի երկարաժամկետ վարկային միջոցների հաշվին: Նոր գործարանի շինարարական աշխատանքները մեկնարկել են ընթացիկ տարվա հունվարին եւ նախատեսում է ավարտել մինչ 2012-ի մայիսի 15-ը: Ընկերության նպատակն է պատրաստվել ծիրանի վերամշակմանը: Այդ ներդրումային ծրագրի  իրականացման համար ընկերությունը դիմել է ՀՀ կառավարությանը՝ ծրագրի շրջանակներում ներմուծվող ապրանքների համար մաքսային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետի հետաձգման նպատակով:

2011թ.-ին «ՓՄՁ ներդրումներ» Ունիվերսալ վարկային կազմակերպության կողմից հավանության է արժանացել մրգերի, բանջարեղենի վերամշակման եւ բնական հյութերի արտադրության ծավալների ընդլայման ընկերության ծրագիրը, ինչի արդյունքում  ընկերությանն է տրամադրվել 220 մլն դրամի վարկ: Վարկային միջոցներն ուղղվել են շրջանառու միջոցների համալրմանը, մասնավորապես`  գյուղմթերքների մթերմանը  եւ արտադրության համար անհրաժեշտ այլ հումքերի ձեռքբերմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել